Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
16:53 - 13 հունիսի, 2024

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ 

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը», - ասել է Գլազը։

Նշելով, որ Հայաստանի ներքին կյանքում վիճակը լարված է, ԱԳՆ քարտուղարը հայտարարել է՝ ի՞նչ կապ ունի այդտեղ Բելառուսը. «Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։ 

Նրա խոսքով՝ Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները։ Քարտուղարը հավելել է, որ «Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին եւ հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որը իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ 

ՀՀ ԱԳՆ-ն էլ ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել