ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ
 |armenpress.am|
19:57 - 13 հունիսի, 2024

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ), անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին, կարծում է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը։

«Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա (խմբ․ Հայաստանի Հանրապետությունը) մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

ՀԱՊԿ-ում ուշադրություն են հրավիրել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումների վրա, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել