«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է
 |civilnet.am|
10:53 - 14 հունիսի, 2024

«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է |civilnet.am|

civilnet.am: Մինչ այս պահը կառավարությունը չի ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստող «Լիդիան Արմենիա» ընկերությունում 12,5 տոկոս բաժնեմասը։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 14-ին ընդունած որոշումներից մեկից։

Ըստ այդ որոշման՝ կառավարությունը երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 տոկոսի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։ Այս պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։

Որոշման մեջ նշվում է, որ մինչ այս պահը նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 1,5 տարի առաջ՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել