ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր |1lurer.am|
12:23 - 14 հունիսի, 2024

ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Բելգիա պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել է ՆԱՏՕ + Ադրբեջան ձևաչափով քաղաքական երկխոսությանը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության վիճակը և հեռանկարը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքը:

Օրակարգում է եղել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացի առաջմղման հարցը: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են կառույցի առաքելություններին Բաքվի մասնակցությունը և Ուկրաինային տրամադրվող աջակցությունը:

Հաջիևը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի գլխավորած պատվիրակության հետ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել