Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|
12:36 - 14 հունիսի, 2024

Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ում ու, առհասարակ, ՀՀ անվտանգային ճարտարապետության մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բայց այդ, խնդիրներն անհրաժեշտ է լուծել, ոչ թե, չունենալով որևէ երաշխիք, հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել միայնակ, որովհետև, եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիրավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։

Մամիջամյանի խոսքով՝ ցավոք, Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է լինում տեղում ուժային ներկայացվածությունը։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ԱԺ-ում չի բացառել, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ․ «Է դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը որն ա, կարո՞ղ ա հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, սահմանազատված սահմաններով պետություն․․․ ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել է Փաշինյանը։ 

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը  արձագանքել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Իսկ ՀԱՊԿ քարտուղարությունից էլ հայտարարել են, որ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել