Սյունիքի որոշ հատվածներում 24 ժամ ջուր չի լինի․  «Վեոլիա Ջուր»
11:15 - 15 հունիսի, 2024

Սյունիքի որոշ հատվածներում 24 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի  Սյունիքի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի․
 
«Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հունիսի 17/18-ին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

Գորիս քաղաքի՝ Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր.Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի,

Քարահունջ գյուղի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սարյան 17 շենքի, Մաշտոցի 146-151 համարների, Գալստյան 54-62 համարների, Ա. Բակունցի 50-104 անհատական տնատիրությունների։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել