Իրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին
 |news.am|
17:02 - 15 հունիսի, 2024

Իրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին |news.am|

news.am: Սիստան եւ Բելուջիստան նահանգի սահմանապահները հարավարեւելյան սահմաններին հայտնաբերել են պայթուցիկ նյութերի զգալի քանակություն ահաբեկիչների հետ բախման ժամանակ՝ խոչընդոտելով նրանց մուտքին, տեղեկացրել է Իրանի սահհմանապահ ոստիկանությունը, հայտնել է Mehr-ը։

Հաշվի առնելով երկրում գալիք օրերի լարվածությունը՝ ահաբեկչական խմբավորման անդամները մտադրվել էին թափանցել երկիր Սարավան քաղաքի սահմանով, որպեսզի իրականացնեն քայքայիչ գործողություններ, բայց նրանց չի հաջողվել հասնել իրենց չարամիտ նպատակներին իրանցի սահմանապահների զգոնության շնորհիվ, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։

Մեկնաբանելով սահմանապահների եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ Իրանի հարավարեւելյան սահմաններին վերջերս տեղի ունեցած զինված բախումը՝ Գուդարզին տեղեկացրել է, որ ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ վիրավորվել են, նրանց թույլ չեն տվել մտնել երկիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել