Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ. «Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է»
 |news.am|
21:36 - 15 հունիսի, 2024

Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ. «Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է» |news.am|

news.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Սրանք երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևի անբավարար աջակցության համար, վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ և հանդիպել միջազգային ֆորումների շրջանակում, սակայն ուղիղ հանդիպումներ չեն եղել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Էրմարքը և փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել