Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հունիսի 15-ին ձերբակալվել ու արագ դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 7-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել․
«Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։
Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ Կարմեն Մնացականյան - 1 ամիս, Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս, Լևոն Սաֆարյան - 2 ամիս, Արմենակ Խաչատրյան - 2 ամիս և Ավետիք Ջիլավյան - 1 ամիս», նշել է Մելիքյանը իր էջում։
Այսօր հունիսի 16-ին փաստաբանը լրացում է կատարել իր ֆեյսբուքյան գրառման մեջ և նշել, որ ըստ որոշման Տիգրան Սարիբեկյանը կլինի 2 ամսվա տնային կալանքի տակ, իսկ Նարեկ Պետրոսյանը՝ 1: Սամվել Բաղդասարյանի կալանքի որոշման մասին փաստաբանը դեռ տեղեկություն չի հրապարակել։ Նա նաև նշել է՝ ի՞նչ մեղադրանքով են ձերբակալվածները հայտնվել կալանքի տակ․
«Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։
Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»»։
comment.count (0)