Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ ՆԳՆ ՓԾ
14:39 - 16 հունիսի, 2024

Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունցել հողաշերտի փլվածք․

«Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի առատ ոռոգման հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ):
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է», ասված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել