Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը
18:31 - 19 հունիսի, 2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Նիստի սկզբում խորհրդի քարտուղարի կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին։

Փոխվարչապետն ընդգծել է խորհրդի շրջանակներում քննարկված և հավանության արժանացած իրավական կարգավորումների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և գործող կարգավորումներն ըստ անհրաժեշտության լավարկելու նպատակով։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման հնարավորությանը, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման անհրաժեշտությանը։

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով աշխատանքների իրականացման շարունակականությունը՝ մասնավոր հատվածին մտահոգող խնդիրների նույնականացման և դրանց պատշաճ արձագանքման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել