Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|
17:48 - 20 հունիսի, 2024

Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի պաշտոնակից Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

«Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք ավարտին հասցնել, կնքել խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, ադրբեջանական կողմից դեռ արձագանք չկա։ Ավելին, Ադրբեջանը առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանագծում՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա:

«Հիմա շատ կարևոր է ապահովել այդ գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ Դա կենսական է` ապահովելու սահմանին թափանցիկություն և խուսափելու ապագայում որևէ սադրանքից։ Առավել կարևոր է ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը», - Վիլնյուսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել