aysor.am: ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշումը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կլինի՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ»,- ասել է նա։
comment.count (0)