Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան

Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։ 

Լրագրողների հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Նրա խոսքով՝ իրենց գործողություններն ամբողջովին իրավաչափ են։

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ մեքենան առգրավելու ու հատուկ միջոց կիրառելու որոշումներ ցույց չեն տվել։ Նա նշեց, որ ինքն առաջարկել է սպասել 7 րոպե, որ գա, ապա որոշմանը ծանոթանալուց հետո միջնորդել, որ սովորական ճանապարհով բացեն դարպասները, սակայն իրավապահները չեն սպասել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով