Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան |1lurer.am|
17:04 - 21 հունիսի, 2024

Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան |1lurer.am|

1lurer.am: Իրավապահներն այսօր Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության բակից առգրավել են «Տոյոտա» մակնիշի մեքենա: Լրատվամիջոցները հայտնում են, որ այն սպասարկում է Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին:

Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը կայացրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։

Ըստ կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել