Թրյուդոն և Զելենսկին հերթական հեռախոսազրույցն են ունեցել. Կանադայի վարչապետը Ուկրաինայի նախագահին խնդրել է համագործակցել Իրանի կառավարության հետ |tert.am|
05:08 - 15 հունվարի, 2020

Թրյուդոն և Զելենսկին հերթական հեռախոսազրույցն են ունեցել. Կանադայի վարչապետը Ուկրաինայի նախագահին խնդրել է համագործակցել Իրանի կառավարության հետ |tert.am|

tert.am։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ հեռախոսազրույցով քննարկել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի քարտուղարությանը:

Խոսակցության ընթացքում Թրյուդոն Ուկրաինայի նախագահին խնդրել է մահացածների մարմինների նույնականացման ընթացքում համագործակցել Իրանի իշխանությունների հետ: Մահացածների թվում են Կանադայի քաղաքացիներ:

«Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին` կանադացի մասնագետների մուտքը ողբերգության վայր ապահովելու ջանքերի համար: Թրյուդոն Զելենսկիին խնդրել է օժանդակել Իրանի կառավարության հետ երկխոսությանը` մահացածների մարմինների նույնականացման ժամանակ, որոնց թվում կան Կանադայի քաղաքացիներ»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ Զելենսկին դրական է գնահատել Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը հետաքննությանը: Ուկրաինայի նախագահը և Կանադայի վարչապետը հույս են հայտնել հետագա համագործակցության և աղետի հետաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել