ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր էջում շնորհավորել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի կապակցությամբ․
«Իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները լյուքսեմբուրգյան գործընկերներին և ժողովրդին Լյուքսեմբուրգի Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Մեծ Դքսի ծննդյան օրվա առթիվ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների պալատի նախագահին` Կլոդ Վիզլերին վերջերս Հայաստան կատարած արդյունավետ պաշտոնական այցի համար, Հայաստանին էական աջակցության և բովանդակային քննարկումների համար, որը մենք համարում ենք կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա», - նշված է գրառման մեջ։
comment.count (0)