ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնել Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին․
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։
Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից», - ասված է գրառման մեջ։
comment.count (0)