Երեւանում կա 27 հանք, որից շահագործվում է 12-ը․ բնակավայրերին մոտ որոշ հանքերի պաշարները կզրոյացվեն ու կռեկուլտիվացվեն
 |aravot.am|
12:02 - 24 հունիսի, 2024

Երեւանում կա 27 հանք, որից շահագործվում է 12-ը․ բնակավայրերին մոտ որոշ հանքերի պաշարները կզրոյացվեն ու կռեկուլտիվացվեն |aravot.am|

aravot.am: Երեւանում կա 27 հանք, որից 12-ն այս պահին շահագործվում է, 15-ը՝ ոչ։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

Նրա ներկայացմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է մուծվում որոշակի գումար, որը հետագայում պետք է օգտագործվի հանքերի փակման եւ ռեկուլտիվացիայի համար։

Վարչությունը սկսել է Ջրվեժի բազալտի ու գիպսատար կավի չգործող հանքի պաշարի զրոյացման եւ հետագայում ռեկուլտիվացիայի գործընթացը։

Հայկազյանի խոսքով՝ ժամանակին հանքերն այնպես են տեղադրված եղել, որ սանիտարապաշտպան գոտին թույլ է տվել դրանց շահագործումը բնակավայրերից որոշակի հեռավորության վրա․ «Ժամանակի ընթացքում քաղաքն ընդլայնվել է, այժմ այդ սանիտարապաշտպան գոտին չի պահպանվում, հետեւաբար նպատակահարմար ենք գտնում դիմել ՏԿԵ նախարարությանը՝ աջակցության համար, որպեսզի դրանցից որոշներում պաշարները զրոյացվեն եւ քաղաքապետարանի կողմից իրականացվի ռեկուլտիվացիայի ծրագիր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել