armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ-ում կազմակերպված համատեղ ասուլիսում:
Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ:
«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը խոսել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար»,- ասաց ԱԺ նախագահը՝ կարևորելով այդ շրջանակում ԱՄՆ պատվիրակության այցը:
comment.count (0)