Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Կիր Ստարմերը լեյբորիստական նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Դևիդ Լեմիին:
«Թագավորն ուրախ էր հաստատել Դևիդ Լեմիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում»,- հայտնել են Դաունինգ սթրիթից:
51-ամյա Լեմին Ստարմերի թիմում է հայտնվել 2020 թվականին, երբ վերջինս դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։ 2020-2021 թվականներին զբաղեցրել է արդարադատության ստվերային նախարարի պաշտոնը, որից հետո ստացել է ստվերային արտաքին գործերի նախարարի պորտֆելը։
comment.count (0)