Շուշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները․ քննարկել են տարածաշրջանային հարցեր
 |tert.am|
10:58 - 06 հուլիսի, 2024

Շուշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները․ քննարկել են տարածաշրջանային հարցեր |tert.am|

tert.am: Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։

Այս մասին իր  Х-ում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Շուշայում  (Շուշի) Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մենք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ օգտակար մտքեր ենք փոխանակել դաշինքի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել