Հուլիսի 9-ին կդադարեցվի Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքի ջրամատակարարումը
11:54 - 06 հուլիսի, 2024

Հուլիսի 9-ին կդադարեցվի Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքի ջրամատակարարումը

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Ջուր չի լինի Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել