armenpress.am: Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:
Նա նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել ամբողջ աշխարհի վրա.
«Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում մենք մեր ներդրումը կունենանք ԹՊԿ անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում»,- Տոկաևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
comment.count (0)