Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան
16:25 - 07 հուլիսի, 2024

Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան

2024թ. հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի (Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ-խմբ.) մահը՝ հրազենի գործադրմամբ։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։ Նախաքննությունը շարունակվում է», - նշվել է Աբրահամյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել