factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Գաբրիել Ատալին մնալ վարչապետի պաշտոնում՝ այն բանից հետո, երբ վերջինը հրաժարական է տվել Ազգային ժողովում մեծամասնությունը կորցնելուց հետո: Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը Ատալին խնդրել է «առայժմ մնալ՝ երկրի կայունությունը պահպանելու համար», գրում է Le Monde-ը։
Ելույթ ունենալով կիրակի օրվա ընտրությունների արդյունքներից հետո՝ Ատալն ասել էր, որ պատրաստ է մնալ իր պաշտոնում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է նոր կառավարություն ձևավորելու համար: Հիշեցնենք, որ «Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանրապետության համար» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումն» է (RN), որը ստացել է 143 մանդատ։
comment.count (0)