Հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին. Փաուերը՝ ՀՀ ՏՏ ոլորտի իրավական դաշտի կարգավորման մասին
 |1lurer.am|
16:13 - 10 հուլիսի, 2024

Հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին. Փաուերը՝ ՀՀ ՏՏ ոլորտի իրավական դաշտի կարգավորման մասին |1lurer.am|

1lurer.am: Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապանդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը: 

«Ամերիկան պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, Ամերիկան պատրաստ է հայերի կողքին կանգնել»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց նա:

Ավելի վաղ Սամանթա Փաուերը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել