Բայդենը և Սթարմերը խոստացել են շարունակել աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը երկկողմ հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ 

Բայդենը շնորհավորել է Սթարմերին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար և նշել, որ Բրիտանիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ 

«Ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությանը համաշխարհային մակարդակով, մինչ նրանք հասցեագրում են ընդհանուր մարտահրավերները և հնարավորությունները։ Նրանք ընդգծել են իրենց ընդհանուր հանձնառությունը Ուկրաինային աջակցությանը, մինչ երկիրը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ», – նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

Իր հերթին Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հավելել է, որ կողմերը համաձայնել են անել ամեն բան Ուկրաինային աջակցության համար և երաշխավորել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չհաղթի պատերազմում։

Կողմերը նաև ընդգծել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի կարևորությունը՝ շեշտելով իրենց հանձնառությունը երկու պետությունների ստեղծման միջոցով խնդրի լուծմանը։ 

Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նաև հայտարարություն է տարածել Ուկրաինային մինչև 2030-2031 ֆինանսական տարին տարեկան առնվազն 3 մլրդ ֆունտ ստեռլինգի (3,85 մլրդ դոլար) ռազմական աջակցությունը շարունակելու մասին, ինչպես խոստացել էր իր նախորդ Ռիշի Սունակը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն