Ֆրանսիայում այրվում է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի գմբեթը |tert.am|

tert.am: Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմբեթն այրվում է: Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Հրդեհի պատճառը պարզվում է։

BFM TV-ի կադրերում երևում է, որ ծխի մուգ սյունը բարձրանում է տաճարի գմբեթից: Մայր տաճարի բոլոր այցելուները տարհանվել են։

Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Տաճարի բարձրությունը 151 մետր է։ Այն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային ժառանգության ցանկում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն