Դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ից տարածքներ և շենք-շինություններ պետությանը վերադարձնելու համար |hetq.am|
21:12 - 11 հուլիսի, 2024

Դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ից տարածքներ և շենք-շինություններ պետությանը վերադարձնելու համար |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ից տարածքներ պետությանը վերադարձնելու վերաբերյալ։ Հողատարածքներից մի քանիսի վրա կան նաև շենք-շինություններ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը ներկայացրեց՝ ինչ հիմքով և որ հասցեների վերաբերյալ է Դատախազությունը հայցադիմում ներկայացրել։

«Պետշահերի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն օտարել է սեփականության իրավունքով այս պահին ՀԿ-ին պատկանող մի շարք գույք, որոնք սեփականության իրավունքով, ըստ մեր ողջամիտ ենթադրության, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Ֆիլիանա Բելլույանը։

Ըստ դատախազի՝ Կառավարության N 311 որոշմամբ է ՀԿ-ին պատկանող գույքը սեփականության իրավունքով անցնում ՀՀ-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նա նշեց, որ կա նաև քննվող քրեական վարույթ, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, պարտավոր լինելով գույքը գրանցել ՀՀ-ի անվամբ, ցուցաբերել են անգործություն։ «Ըստ էության մեր հայցի հիմքը հիմնականում սա էր, իսկ առարկան՝ վերացնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասաց Ֆիլիանա Բելլույան։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել