azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երեկ մեկնել է Ֆլորիդա, հանդիպել, ԱՄՆ նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։
Այցի մասին Օրբանը գրառում է կատարել X-ի իր էջում, նշելով՝ խաղաղության 5-րդ առաքելությամբ հանդիպել է Թրամփի հետ։
«Պատիվ է այցելել Դոնալդ Թրամփին։ Այսօր Մար-ա-Լագոյում քննարկեցինք խաղաղություն հաստատելու ուղիները։ Օրվա լավ լուրը՝ նա պատրաստվում է լուծել այն», - գրել է Օրբանը:
comment.count (0)