1lurer.am: Քաղաքական կամքը Հայաստանի կողմից ամբողջական կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը:
Հարցին՝ ո՞ր դեպքում հնարավոր է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ, Հակոբ Արշակյանը պարզաբանեց. «Մեր խոսակցության ընթացքում պայմանավորվածությունն այնպիսին է, որ չպիտի լինեն նախապայմաններ, և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է: Սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և ես հույս ունեմ, որ դա շուտափույթ տեղի կունենա»։
Արշակյանի կարծիքով՝ բաց սահմաններ ունենալու մասով խոչընդոտների հաղթահարումով՝ ՀՀ-ի, հայ ժողովրդի համար կստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից:
comment.count (0)