Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
18:03 - 12 հուլիսի, 2024

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։
Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան փոխներարկման կայանի  շինաշխատանքները։ 

Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։ 

Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։

Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։

Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին: Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։

Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է «Ֆրանս֊հայկական սրտանոթային կենտրոնում» և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել