Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը․ ՇՄՆ
18:31 - 12 հուլիսի, 2024

Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի մասով իրականացնող խորհրդատու ընտրված «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն՝ ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են բաղադրիչի իրականացման խորհրդատվական պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից․

«Պաշտոնական  ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական և վստահ համագործակցության համար։

«Կարևոր է նշել, որ տարիներ շարունակ համատեղ իրականացված մի շարք ծրագրեր և արդյունավետ միջոցառումներ իրականացնելու  արդյունքում մենք հասել ենք ոլորտի կարևոր խնդիրների լուծմանը և այժմ մեր համագործակցությունը տեղափոխել ենք փոխադարձ վստահության առավել բարձր մակարդակ։ 
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական հիմնախնդիրների, ոլորտի կարևոր նախաձեռնությունների իրականացման ընթացքում մշտապես հենվել է Գերմանիայի Կառավարության  օժանդակության և աջակցության վրա»,-նշել է նախարարի տեղակալը։ 

Հիշեցնենք, որ հայ-գերմանական ակտիվ համագործակցության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել