Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից
 |armenpress.am|
17:56 - 13 հուլիսի, 2024

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ 2025 թվականի սկզբից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զգալիորեն կփոխվեն դեպի լավը։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Մենք բաց ենք դրա համար։ Կարևոր է, որ փոխադարձ քայլեր տեսնենք։ Մենք սպասման մեջ ենք։ Վստահ ենք, որ հաջորդ տարվա սկզբին Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը էապես կփոխվի դեպի լավը»,- այս մասին Կոբախիձեն ասել է լրագրողների հետ հանդիպմանը։ 

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, անորոշ ժամանակով հետաձգվում են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զորավարժությունները հետաձգելու որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից երկրորդ ճակատ բացելու փորձերի մասին՝ Ուկրաինական իրավիճակի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նման հայտարարությունները սուտ են։

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են, որ այժմ հարմար ժամանակը չէ Վրաստանում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել