ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից ժամանել է Երևան
 |azatutyun.am|
20:16 - 13 հուլիսի, 2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից ժամանել է Երևան |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան։

«Ողջույն Հայաստանից», -X-ի իր էջում հայերեն գրել է Զեյան՝ շարունակելով՝ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն X-ում նաև գրել է, որ այցելել է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիր՝ «բացահայտելու Հայաստանի հարուստ կրոնական և մշակութային ժառանգությունը»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել