09:00-ից մինչև 00:00-ն Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը․ Վեոլիա Ջուր
12:13 - 14 հուլիսի, 2024

09:00-ից մինչև 00:00-ն Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը․ Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին ժամը 09:00-00:00-ն կդադարեցվի Մամիկոնյանց փող. և նրբ., Ադոնցի, Մալխասյանց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Ա.Խաչատրյան, Վրացական փող. և 4 նրբ., Հր.Քոչար, Ռիգայի փող. և 1 նրբ., Սունդուկյան, Վ.Վաղարշյան, Ն.Զարյան, Գուլակյան, Գյուլբենկյան, Արաբկիր 17-27 փող., Գր.Արծրունի 10, 28, 88-92, Կոմիտասի 20-65/2, Վահր.Փափազյանի 12-22/1 շենքերի ջրամատակարարումը:

Նշված է նաև, որ կդադարեցվի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3  փող., Խարբերդ 27, 28, 29 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել