Սևանա լճում մոտորանավակը խափանվել է և չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում․ ՆԳՆ ՓԾ
18:36 - 14 հուլիսի, 2024

Սևանա լճում մոտորանավակը խափանվել է և չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում․ ՆԳՆ ՓԾ

Հուլիսի 14-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Շողակաթ» լողափից մոտ 30 մետր հեռավորության վրա, մոտորանավակը խափանվել է. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացիներին և մոտորանավակը դուրս են բերել ափ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել