Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել
 |azatutyun.am|
18:40 - 14 հուլիսի, 2024

Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Հուլիսի 14-ին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Չինաստանի հարավում գտնվող ռազմական նավահանգստում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հակիրճ հայտարարության մեջ ասել է, որ երկու կողմերի ուժերը վերջերս պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի արևմտյան և հյուսիսային հատվածները, և որ գործողությունը որևէ կապ չունի միջազգային և տարածաշրջանային իրավիճակների հետ և չի թիրախավորել որևէ երրորդ կողմ:

«Սինհուա»-ն հայտնում է, որ Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Չժանզյան քաղաքում բացման արարողությունից հետո քարտեզի վրա իրականացրել են ռազմական սիմուլյացիա և մարտավարական համակարգման վարժանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել