Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից |armenpress.am|
15:16 - 16 հուլիսի, 2024

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից |armenpress.am|

armenpress.am: Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 

Նշվում է, որ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ Եվրոպայի վերջին երկու առաջնությունների եզրափակիչ խաղերում պարտվելուց հետո հիշեցնելով, որ 2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում (խմբ․ Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգեց և կայացավ մեկ տարի հետո) Սաութգեյթի գլխավորած Անգլիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել էր իտալացիներին, իսկ օրեր առաջ՝ եզրափակչում 2-1 հաշվով զիջեց Իսպանիայի հավաքականին։

«Որպես հպարտ անգլիացի՝ ինձ համար մեծ պատիվ է եղել Անգլիայի հավաքականում խաղալը և հավաքականը գլխավորելը։ Դա ինձ համար ամեն ինչ էր, և ես դրան տվել եմ ամեն ինչ։ Բայց հիմա փոփոխությունների և նոր էջ սկսելու ժամանակն է»,-ասել է Սաութգեյթը։ 

Անգլիայի հավաքականը գլխավորելու 8 տարիների ընթացքում 53-ամյա մասնագետը 103 խաղ է անցկացրել հավաքականի ղեկին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել