Ադրբեջանը և Բելառուսը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հրավերով այցելել է Մինսկ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակում Մուստաֆաևը Պանտուսի հետ հանդիպմանը քննարկել է «ռազմատեխնիկական ոլորտում երկու բարեկամ երկրների միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները»։ 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նախատեսվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը կծանոթանա մի շարք ձեռնարկությունների արտադրական գործընթացին։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով