factor.am: Եվրոպական միության Նախարարների խորհուրդն օրակարգ է մտցրել և հաջորդ երկուշաբթի պետք է քննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։
Նույն նիստի ընթացքում ԵՄ Նախարարների խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Խոսքը 10 միլիոն եվրոյի աջակցության մասին է։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Այսինքն, այս պահին չենք կարող միանշանակ պնդել, որ ԵՄ Խորհուրդը միանշանակորեն հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Ինչպես այս, այնպես էլ Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցության ճակատագիրը պարզ կդառնա երկուշաբթի նիստի ընթացքում։
Մինչդեռ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԵՄ Խորհուրդը հաստատել է այս հարցերը և դրանք արդեն իսկ ընդունված որոշումներ են։
comment.count (0)