Իսրայելի Կնեսետը դեմ է քվեարկել Պաղեստին պետության ստեղծմանը

 |factor.am|
12:48 - 18 հուլիսի, 2024

Իսրայելի Կնեսետը դեմ է քվեարկել Պաղեստին պետության ստեղծմանը |factor.am|

factor.am: Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, հինգշաբթի դեմ է քվեարկել Պաղեստին պետության ստեղծմանը, հայտնում է Times of Israel-ը։

Պարբերականի տվյալներով՝ Պաղեստին պետության ստեղծմանը դեմ բանաձևի օգտին քվեարկել է 68, դեմ՝ 9 խորհրդարանական։ Այն «ամբողջությամբ մերժում է» պաղեստինյան պետության ստեղծումը, անգամ որպես Իսրայելի հետ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման մաս:

«Իսրայելի Կնեսետը կտրականապես դեմ է Հորդանանի արևմուտքում պաղեստինյան պետության ստեղծմանը: Պաղեստին պետության ստեղծումը գոյաբանական վտանգ կառաջացնի Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար, կհավերժացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և կապակայունացնի տարածաշրջանը»,- բանաձևից մեջբերում է պարբերականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել