Նոր գումարման Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինային աջակցող առաջին բանաձևը. ծայրահեղ աջերը դեմ են քվեարկել
 |1lurer.am|
12:55 - 18 հուլիսի, 2024

Նոր գումարման Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինային աջակցող առաջին բանաձևը. ծայրահեղ աջերը դեմ են քվեարկել |1lurer.am|

1lurer.am: Նոր գումարման Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 495 կողմ, 137 դեմ, 47 ձեռնպահ հարաբերությամբ ընդունել է առաջին բանաձևը՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ: Եվրոպացի պահպանողականներն ու ռեֆորմիստները կողմ են արտահայտվել բանաձևին, սակայն ծայրահեղ աջ «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» և «Ինքնիշխան ազգերի Եվրոպա» խմբերի պատգամավորները դեմ են քվեարկել փաստաթղթին։

Բանաձևը հաստատում է Ուկրաինային քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի հաղթանակն ապահովելու համար»։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ անդամ երկրները մինչ օրս Ուկրաինային տրամադրել են ընդհանուր առմամբ մոտ 108 միլիարդ եվրո, որի մեկ երրորդը ռազմական օգնություն է։ Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են արտահայտվել նաև Ուկրաինային մատակարարվող արևմտյան զենքով Ռուսաստանի ռազմական օբյեկտների թիրախավորման սահմանափակումների վերացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել