Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ։
Այս մասին Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է բավական առաջ ընթանալ այդ ուղղությամբ։ Մենք սպասում ենք պաշտոնական Երեւանի հետագա քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»,- ասել է Զախարովան։
comment.count (0)