Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
12:35 - 19 հուլիսի, 2024

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում է կառավարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում։

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քրիստինա Քվինը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել