«Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է». Գևորգ Պապոյանը այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ
20:15 - 19 հուլիսի, 2024

«Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է». Գևորգ Պապոյանը այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

 

Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես նրանց կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

 

Այնուհետև նախարարն այցելել է Շիկահող և Ճակատեն համայնքներ, որտեղ նույնպես պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի և դրանցից օգտվելու պայմանների վերաբերյալ։

Համայնքային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկները կհավաքագրվեն և կփոխանցվեն նախարարության պատասխանատուներին՝ հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր լուծումները գտնելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել