Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը բանակցությունների համար մեկնել է Չինաստան
 |factor.am|
17:02 - 22 հուլիսի, 2024

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը բանակցությունների համար մեկնել է Չինաստան |factor.am|

factor.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մեկնել է Չինաստան՝ տեղի արտգործնախարար Վան Յիի հրավերով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Քննարկման հիմնական թեման, ինչպես ասվում է Կուլեբայի հայտարարության մեջ, ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիների որոնումն է և Չինաստանի հնարավոր դերը խաղաղության հասնելու գործում։ Պեկինը հրաժարվել է միանշանակ դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, փոխարենը Չինաստանի իշխանությունները բանակցությունների կոչ են անում և հայտարարում են իրենց չեզոքության մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։

Չինաստանը նաև չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և մեծացրել է առևտուրը Ռուսաստանի հետ՝  օգնելով նրան պահպանել իր ռազմական արդյունաբերությունը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել