Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․ Երևանի քաղաքապետարան
19:10 - 22 հուլիսի, 2024

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ: 

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում», - ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել