Ընդունելության քննությունների արդյունքում թափուր է մնացել անվճար 259 տեղ եւ վճարովի 5912 տեղ. ԳԹԿ նախագահ
 |news.am|
14:21 - 23 հուլիսի, 2024

Ընդունելության քննությունների արդյունքում թափուր է մնացել անվճար 259 տեղ եւ վճարովի 5912 տեղ. ԳԹԿ նախագահ |news.am|

news.am: Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։

Նա տեղեկացրեց, որ անցած տարվանից ԳԹԿ-ն կազմակերպում է երեք ընդունելության քննությունները. Առաջինը հունվար-փետրվարին, երկրորդը հունիսին եւ երրորդը՝ հուլիսին;

«Հունվար-փետրվարին դիմորդները նշում են միայն 1-2 առարկա եւ հանձնում են քննություններ: Հունիսին դիմորդները նաեւ նշում են բուհը եւ մասնագիտությունը: Նույնը անում են նաեւ հուլիսին դիմողները: Այս բոլորի արդյունքում հուլիսի 18-ին կազմակերպում ենք մրցույթի հիմնական փուլը եւ արդյունքները հրապարակում բուհ ընդունվողների եւ չընդունվողների մասին: Այս տարի երրորդ փուլը մի տեսակ ուրիշ ձեւով ստացվեց. Կառավարության որոշումով թույլատրված էր մասնակցել օտարերկրյա ուսհաստատությունների շրջանավարտներին, բանակից զորացրվածներին եւ քննության ժամանակ հիվանդացածներին: Այս տարի նրանց միացան Տավուշի մարզի 12-րդ դասարանի շրջանավարտները, որոնք պետք է թեստերը գրեն նոր չափորոշիչներով:

Մոտավորապես Տավուշում  մասնակցեց 900 դիմորդ-մարդ քննություններին: Քննությունները կազմակերպվեցին Իջեւանում, եւ արդյունքները առայժմ վերլուծում ենք, համեմատում նախոդր քննությունների հետ»,-ասաց նա:

Այնուհետեւ Նասիբյանը ներկայացրեց թվերը. «Հայտ ներկայացրել է 14 776 դիմորդ: Բուհ դիմել է 14 332 հոգի: Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ: Սակայն կան բուհեր, որոնք քննությունները ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Հայ-ամերիկյան համալսարանը, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն:

Այսինքն ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելի է:

Բուհ եւ մասնագիտություն չեն նշել 444 հոգի, այսինքն նրանք ստացել են գնահատականները, բայց բուհը չեն նշել: Հիմնականում այն մարդիկ են, որոնք գնում են այն բուհեր, որոնք իրենք են կազմակերպում մրցույթները:

Հատկացված տեղերի թիվը այսպիսին է. հուհերում հատկացված է 2117 անվճար տեղ, 13 928  վճարովի տեղ։ Այսինքն դիմորդների թվից ավելի տեղ ունեինք հատկացված, որից ընդունվել են 1849 անվճար եւ 7569 վճարովի: Սրանք հիմնական մրցույթի արդյունքներն են: Ունենք նաեւ լրացուցիչ մրցույթ, որն անվանում ենք թափուր տեղերի մրցույթ:

Նրանք, ովքեր դուրս եմ մնացել մրցույթից, կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Այս դիմորդների հայտագրումն ավարտելու ենք հուլիսի 26-ին, ժամը 18-ին: Թափուր տեղերի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:

Դիմորդներն իրավունք ունեն ընտրել մինչեւ 6 բուհ եւ մասնագիտություն: Եթե իրենց դրական գնահատականները բավարարում են ոչ առաջին հայտով գրվածին, նրանք կարող են մասնակցել այդ դրական գնահատականներով»,-ասաց Նասիբյանը:

 

Նրա խոսքով, առաջին փուլի մրցույթի արդյունքում թափուր են մնացել անվճար 259 տեղ եւ վճարովի 5912 տեղ:

«Միասնական քննություններից անբավարար գնահատական է ստացել 2342 դիմորդ՝  հայտագրվածների 15 տոկոսը: Եվ ներբուհականից անբավարար գնահատական է ստացել 316-ը՝ 12,5 տոկոսը:

Ոչ պետական բուհերին հատկացված էր անվճար 8 տեղ եւ վճարովի 2025 տեղ: Ընդունվել են 2 անվճար եւ 154 վճարովի դիմորդ:

Միասնական 2 քննություններից դրական գնահատական է ստացել, բայց մրցույթից դուրս է մնացել 1649 դիմորդ, որոնք կարող են լրացուցիչ փուլում մասնակցելու եւ նորից ընդունվելու բուհ՝ պետական կամ ոչ պետական»,- ասաց ԳԹԿ նախագահը:

Նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ վերջնարդյունքում ունենում են ընդամենը մոտ 70 դիմորդ, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել որեւէ տեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել